Սպորտի նախարարը ամեն հարցի չի պատասխանում

Պետական կառույցներում ծառայողական ավտոմեքենաների կրճատումը չի շրջանցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: Նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվել է 14 ավտոմեքենա: Լրագրողները փորձեցին նախարարից հետաքրքրվել, թե կադրային կրճատումներ նախատեսվո՞ւմ են նախարարությունում, սակայն Գաբրիել Ղազարյանը չպատասխանելով հարցին՝ հեռացավ: