27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և  դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական […]

Բոլորս ցավում ենք մեր զինվորների կորստյան համար

Բոլորս հիմա ցավում ենք մեր զինվորների կորստյան համար: Միակ բանը որ կարող ենք անել իրենց ընտանիքների համար աղոթել իրենց համար ու կիսել իրենց վիշտը, մխիթարել նրանց: Այս օրերին շատերը կայցելեն իրենց տները, վիշտը կիսելու և նրանց ծնողներին ու ազգականներին մխիթարելու: Խնդրում եմ, եթե հնարավոր է, դուք էլ գնացեք: Թող մարդիկ մենակ չզգան: Դա կլինի սիրո […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

ԼՂ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը /ֆոտո/

ԼՂ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, […]

Ադրբեջանի «Լոկալ հաղթանակի» փորձը ձախողվեց

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս փուլում Ադրբեջանը փորձելու է իր մարտավարությունը կառուցել «լոկալ հաղթանակների» սկզբունքի հիման վրա: Ի դեպ, սրա մասին իր ելույթներից մեկում ուղիղ խոսքով հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահը, ով մեզ «նոր լելե-թեփեներ» էր խոստանում: Ադրբեջանի իշխանությունն իր երկրի ներսում սպառել […]

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները  բաց են:

«Մեր համայնքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել»

«Ի տարբերություն այլ համայնքերի՝ մեզ մոտ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել:  Մեր համայքում առկա ամենամեծ խնդիրը գազաֆիկացման հարցն է: Պետք է ասեմ՝  օրեր առաջ վարչապետը մեր մարզում էր, և ես այս հարցը բարձրացրի: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել այս խնդիրը: Հույս ունենք՝ եկող տարի այս հարցին լուծում կտրվի», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի […]

Նոր բախումները մատնանշում են բանակցային քայլերի կարևորությունը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուորլիքը մասնավորապես նշել է. «Խորապես ցավում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված