12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Եվս չորս սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ

Նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թիվը կտրուկ աճել է          Երկու դրվագով սուտ մատնություն կատարելու դեպքի վերաբերյալ իրականացված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին, ով ՀՀ հատուկ քննչական ծառայությանը  կեղծ տեղեկություններ է  հաղորդել ոստիկանի ու քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու մասին: […]

Հաղորդում Տավուշի մարզի Չինարի գյուղում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ /ֆոտո/

Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, […]

Մենք շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց հպարտ լինեք. վարչապետն այցելել է մարտական հենակետ /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

«Թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել 24 ժամ

Հարգելի համաքաղաքացիներ, բուժաշխատողներ, տեղեկացնում ենք, որ Ամանորի տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը շարունակելու է գործել` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Առողջապահական համակարգին առնչվող ցանկանած հարցի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 52-88 72 և 8003 հեռախոսահամարներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց զորամաս

Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում […]

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և […]

Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված