Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում
Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:
Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: