26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնա տուն ու սիրիր ընտանիքդ

Եթե իսկապես ուզում ենք աղոթել սովորել, պետք է նախ լսել սովորենք, որովհետև սրտի լռության մեջ խոսում է Աստված: Մեր բառերն ավելորդ են այնքան ժամանակ, քանի դեռ սրտից չեն բխում: Կարևոր չէ, թե քանի բարի գործ ենք կատարել, կարևոր է` ինչքան սեր ենք ներդրել դրանց մեջ:  Ի՞նչ կարող եք անել դուք խաղաղության հաստատման համար, գնացեք տուն […]

Հայտնաբերվել է նորածնի դի՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված

Երեկ՝ մայիսի 15-ին, Հրազդան քաղաքում թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային պարկով փաթաթված՝ հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Այս մասին  Henaran.am-ը  տեղեկանում է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ոստիկանության լրատվության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից էլ […]

Որն է Ադրբեջանի ակտիվացման պատճառը

«Սահմանին իրավիճակը այս պահին հանգիստ է»,-Henaran.am-ին փոխանցեց Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` խոսելով երեկվանից սկսված սահմանային լարվածությանը: «Մեզ համար սրանք նորություններ չեն, ամեն օր էլ հակառակորդը դիմում է նման ահաբեկչական գործողությունների»: Ըստ Դավիթ Բաբայանի` Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչպես և նախորդները ահաբեկչություններ են ուղղված միջազգային հանրության դեմ: «Պատճառն Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն է, լրջագույն ճգնաժամ […]

Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում

Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում: Արդեն պարզ է, Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հօգուտ պահպանողական մյուս թեկնածուի՝ Էբրահիմ Ռայիսիի հանել է իր թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ առաջիկայում հօգուտ Հասան Ռոհանիի՝ մրցապայքարից կհրաժարվի նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Եվ մայիսի 19-ին իրանցիները հիմնականում ընտրություն կկատարեն […]

«Երկիր Ծիրանին» դիմել է ԿԸՀ՝ Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։   Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։   Ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ. «2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, […]

Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է, ՀՀ քաղաքացիներ չկան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացնում է․ «Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն՝ Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան»: Հիշեցնենք, որ Յեմենում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քանի որ խոլերայի համաճարակ է սկսվել։ Կարմիր խաչից հայտնել են, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ խոլերայից 115 մարդ է մահացել։  Երկրում տիրող իրավիճակի՝ քաղաքացիական […]

Հրաժարական կտա

Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն առաջիկայում Կառավարությանում աշխատող իր  գործընկերների հետ  միասին հրաժարական կտա: Այս մասին  այսօր վերջինս շեշտեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, ես վարչարար եմ: Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, այդ պատճառով ես պետք է իմ գործընկերների հետ հրաժարական ներկայացնեմ, ինչն էլ կանեմ»,-  նշեց նախարարը՝ հավելելով վերջին  8 ամսվա […]

Մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 17-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը: ԹԵՄԱ՝  ԻԻՀ-ում մայիսի 19-ին սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում ներիրանական զարգացումներն ու թեկնածուների ունեցած հնարավորությունները։ Արդյո՞ք տարածաշրջանային երկրների նկատմամբ ԻԻՀ քաղաքականությունը կկրի փոփոխություններ նախագահական ընտրություններից հետո։   Մայիսի 17-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ մայիսի 16-ին լրացավ զինադադարի […]

«Ընտրակաշառքը քիչ էր» (տեսանյութ)

Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ հետևելով Երևանի ավագանու ընտրություններին՝ կարելի է ասել, որ իշխանությունը փորձում է  ընտրակաշառքով մասնակցել ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա դրական գնահատեց ընդդիմության արձանագրած արդյունքը, քանի որ «Ելքը» շատացրել է իր ձայները, իսկ «Երկիր Ծիրանին» էլ նորաստեղծ կուսակցություն է: «Ավագանին ավելի հետաքրքիր կլինի, հույսով եմ»,-նկատեց նա: Վերջինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված