07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրաժարական կտա

Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն առաջիկայում Կառավարությանում աշխատող իր  գործընկերների հետ  միասին հրաժարական կտա: Այս մասին  այսօր վերջինս շեշտեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, ես վարչարար եմ: Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, այդ պատճառով ես պետք է իմ գործընկերների հետ հրաժարական ներկայացնեմ, ինչն էլ կանեմ»,-  նշեց նախարարը՝ հավելելով վերջին  8 ամսվա […]

Մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 17-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը: ԹԵՄԱ՝  ԻԻՀ-ում մայիսի 19-ին սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում ներիրանական զարգացումներն ու թեկնածուների ունեցած հնարավորությունները։ Արդյո՞ք տարածաշրջանային երկրների նկատմամբ ԻԻՀ քաղաքականությունը կկրի փոփոխություններ նախագահական ընտրություններից հետո։   Մայիսի 17-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ մայիսի 16-ին լրացավ զինադադարի […]

«Ընտրակաշառքը քիչ էր» (տեսանյութ)

Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ հետևելով Երևանի ավագանու ընտրություններին՝ կարելի է ասել, որ իշխանությունը փորձում է  ընտրակաշառքով մասնակցել ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա դրական գնահատեց ընդդիմության արձանագրած արդյունքը, քանի որ «Ելքը» շատացրել է իր ձայները, իսկ «Երկիր Ծիրանին» էլ նորաստեղծ կուսակցություն է: «Ավագանին ավելի հետաքրքիր կլինի, հույսով եմ»,-նկատեց նա: Վերջինս […]

«Հեպատիտ C»-ով տառապող 1000 հիվանդ անվճար բուժում կստանա

«ՀՀ Առողջապահության նախարարությունը երկու հիմնական ուղղություններով է քաղաքականություն վարում: Առաջինը ոչ վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործընթացն է, երկրորդը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, և դրանք առաջիկայում նոր լուծումներ կունենան», – այսօր  լրագրողների հետ հանդիպման  ընթացքում նշեց  ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:         «Հանրապետության համարյա բոլոր մարզերում մենք պիտի ունենանք պոլիատիվ բժշկական օգնության տեսակ […]

Թրամփը Լավրովին գաղտնի տվյալնե՞ր է փոխանցել

Վաշինգտոնում հերթական սկանդալն է հասունացել։ Washington Post-ը, իր անանուն աղբյուրներին հղում անելով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի հանդիպումից գաղտնի տեղեկություններ է հրապարակել։ Մասնավորապես այն, որ իբր Թրամփը Լավրովին գաղտնի տվյալներ է փոխանցել, գրում է РИА Новости-ն։ Washington Post-ը հավաստրիացրել է, որ Թրամփը Լավրովի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին գաղտնի տեղեկություններով է կիսվել՝ […]

«Ես հիացած եմ Զարուհի Փոստանջյանով»

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի նիստերն այսուհետ ավելի դիտարժան կլինեն: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսի ժամանակ: «Զարուհի Փոստանջյանը մեր այս տխուր, ձանձրալի ընտրությունները, որոնք գավառական էին, քաղաքական դարձրեց: Ես հիացած եմ Զարուհի Փոստանջյանով, որովհետև ապացուցեց, որ Հայաստանում կա գենդերային շովինիզմ: Ուրախ եմ, որ հայ կինը կարողացավ քաղաքականացնել պայքարը, […]

ԿԸՀ-ն սկանավորել եւ հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն`  սկանավորվել եւ հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`   http://www.elections.am/listsc/  հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն, 2) վստահված անձը, […]

Հետաքրքիր զարգացումներ տարածաշրջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը OIC Journal պարբերականում հրապարակված հոդվածում, որպես դաշնակցային հարաբերությունների վառ օրինակ բերել է Բաքվի հարաբերությունները Պակիստանի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հետ։ Հետաքրքիր է, որ շիական Ադրբեջանը ռազմավարական, ռազմա–տեխնիկական սերտ կապեր է հաստատել սուննիական «եռյակի» հետ` սահմանակցելով շիական ամենահզոր երկրի` Իրանի հետ։ Ադրբեջանա–իրանական տնտեսական հարաբերությունները զարգանում են, սակայն Ալիևը թվարկելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներին […]

Ավտովթար Արագածոտնում. 5 տուժածներից 2-ը երեխաներ են

Արագածոտնի մարզում, այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 34 NR 477 համարանիշի եւ Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով ««ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված