09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ես հիացած եմ Զարուհի Փոստանջյանով»

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի նիստերն այսուհետ ավելի դիտարժան կլինեն: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսի ժամանակ: «Զարուհի Փոստանջյանը մեր այս տխուր, ձանձրալի ընտրությունները, որոնք գավառական էին, քաղաքական դարձրեց: Ես հիացած եմ Զարուհի Փոստանջյանով, որովհետև ապացուցեց, որ Հայաստանում կա գենդերային շովինիզմ: Ուրախ եմ, որ հայ կինը կարողացավ քաղաքականացնել պայքարը, իր նկատմամբ կատարվածն էլ խայտառակություն էր, նույնիսկ եթե ապօրինի էր պայքարը, իր նկատմամբ չէր կարելի բռնություն կիրառել, ինքը պատգամավոր է, քաղաքապետի թեկնածու, ուղղակի պիտի ոստիկաններն իրենց մարմնով փակեին այդ գզրոցը»,-նշեց Ազատ Արշակյանը:

«Ելքից» պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը ևս դատապարտելի համարեց այս երևույթը՝ հավելելով, որ բռնության տարբեր դեպքեր են գրանցվել մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ Զարուհի Փոստանջյանի հետ կատարված երևույթը շատ տգեղ է, իրավապահ մարմինները տալու են դրա գնահատականը, նաև պատիժ են ստանալու մեղավորները: «Բոլոր դեպքերը, երբ բռնի ուժ կա, դատապարտելի են»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ