02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի հարցը իր ուրույն տեղն ունի Հայաստանում գործող քաղաքական ուժերի ծրագրերում

Հունիսի 16-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումին: Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Միջկուսակցական ֆորումի հարգելի մասնակիցներ, հարգարժան գործընկերներ, ողջունում եմ Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումի մասնակիցներիդ: Այն կարեւոր հարթակ է թե՛ միջկուսակցական եւ թե՛ միջպետական ու համազգային խնդիրներ քննարկելու համար: Արցախի եւ Հայաստանի […]

«Ստրուկի՝ մեր տոնը շնորհավոր»

Ադրբեջանում երեկ տոն էր․ ադրբեջանցիների ազգային փրկության տոնն էր նշվում։ 1993թ․-ի հունիս 15-ին Հեյդար Ալիևը դարձել է ԱՀ խորհրդարանի նախագահ, և 1997թ․-ից այդ օրը նշվում է որպես տոն ոչ թե Ալիևների նեղ ընտանեկան միջավայրում, այլ՝ ամբողջ Ադրբեջանում։ Տեղի ունեցածն ամենևին փրկության տպավորություն չի թողնում, եթե, օրինակ, իրադարձությունների շարքին նայես Ալի Քյարիմլիի կամ թե թեկուզ Ադրբեջանի […]

Արա Բաբլոյանն Արցախում այցելել է առաջնագիծ /ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը: Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության […]

Ինչպես է անցել Քիմ Քարդաշյանի դստեր՝ Նորթի ծննդյան տոնը /ֆոտո, տեսանյութ/

Երեկ՝ հունիսի 15-ին, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթը, տոնում էր ծննդյան 4-ամյակը։ Նորթին շնորհավորել են Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամները, մի քանի լուսանկարներ էլ նրանք տեղադրել են համացանցում։ Դրանցից մեկում Նորթն է՝ ծննդյան տորթի կողքին, մյուսներում էլ պատկերված է, թե ինչպես են զարդարել տունը՝ Նորթի պատվին։ Քիմ Քարդաշյանն էլ, շնորհավորելով դստերը, տեսանյութ է հրապարակել նրա […]

Չկպնե՛ք Վանա ֆանֆառին. ազատամարտիկը ափերից դուրս եկավ /տեսանյութ/

«Պատմությունից անտեղյակ օրորոցից դուրս են գալիս ու ասում՝ զինանշանը լավը չի, օրհներգը լավը չի:Այդ օրհներգը 15 թվականից առաջ հնչել է Վանում, որը վանեցիները անվանել են Վանա ֆանֆառ և Վանի գիմնազիայի երեխաները այն հնչեցրել են ինքնապաշտպանության օրերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծեց, որ զայրացած է.« Օրհներգն ու եռագույն դրոշը մեր հերոսների արյամբ […]

Մեղադրանք է առաջադրվել՝ Ալավերդի քաղաքում 39-ամյա Կ.Փիրուզյանի սպանության համար

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 1991թ. ծնված բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում […]

ԱՄՆ-ն զսպաշապիկ կհագցնի ՌԴ-ին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը կողմ է քվեարկել  ՌԴ-ի  և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծում փոփոխությունների օգտին: Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 97 կողմ, 2  դեմ ձայնով: Հիշեցնենք՝ այս օրինագիծը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ   Ներկայացուցիչների պալատը չի հաստատել այն: Այնուհետև այն պիտի ստորագրի նախագահը, իսկ եթե նախագահը հրաժարվի այն ստորագրել, ապա Սենատը բկարող […]

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Արցախում

Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]

Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին

Հունիսի 16-ին ոստիկանության կրթահամալիրում միջոցառումներն սկսվեցին «ոստիկան»  որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր  արարողությամբ: Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին: Հանդիսավոր քայլերթից հետո  ոստիկանության պետ Վլադիմիր  Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի  տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին: Այնուհետեւ ոստիկանության պետը  դիպլոմներ հանձնեց   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված