01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտաշատի քաղաքապետարանում խառն են. Հայկական ժամանակ

Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը: Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ […]

Տեղն են դնում Ադրբեջանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետեւից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, եւ նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային […]

Երևանը նոր ճոպանուղի՞ կունենա. Հրապարակ

Հնարավոր է Երեւանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչեւ Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչեւ Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախեւառաջ ունենալու է […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը  10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Հ. Սահյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցու, Թավրիզյան, Բակունցի, Գյուլբենկյան, Կասյան,   Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան, Հ. Հակոբյան, Կալենցի  փողոցների,  Կիևյան փող. 2-րդ նրբանցքի, Բաղրամյան պող. 21-ից-89, Կոմիտասի […]

Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը ծանոթացել են ուսումնամարզական համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով: Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև […]

Ըստ հաղորդման` քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել ՀՀ ՔԿ […]

«Բանակում և’ բաղդասարյաններ կան, և’ մելիքսեթյաններ, և´ մխոներ»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում դերասան Վահագն Սիմոնյանը: Դերասանին ընթերցողները, հավանաբար, բացի թատրոնում մարմնավորած դերերից հիշում են նաև «Բանակում»  հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր «Մելիքսեթյանին»:  -Ինչպե՞ս մուտք գործեցիք թատերական աշխարհ: -Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել փոքր հասակում, երբ դեռ դպրոցական էի, խաղացել եմ ներկայացման մեջ: Դպրոցում Երևանից հրավիրված ռեժիսորը միջոցառում էր կազմակերպում, և ես էլ […]

Հակառակորդի կրակոցներից 3 զինծառայող է մահացել

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության […]

Արգենտինացի պաշտպանն ասեղով վնասել է մրցակիցներին

Արգենտինայի Գավաթի խաղարկությունում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Ցածր դիվիզիոնը ներկայացնող «Պասիֆիկո» ակումբի պաշտպան Ֆեդերիկո Ալիենդեն «Էստուդիանտեսի» հետ խաղից հետո պատմել է, որ ասեղ է օգտագործել՝ մրցակցի հարձակվողներին վնասվածք հասցնելու համար, հայտնում է «BBC»-ն: Ֆուտբոլիստը, խաղադաշտ դուրս գալուց առաջ, երկու ասեղ է թաքցրել ոտքի պաշտպանիչ վահաններում:Դրանցից մեկը կոտրվել է, իսկ մյուսով նա կարողացել է վնասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված