01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ե՞րբ կարտահանձնեն Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանի Դաշնությունում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով 6 տարվա եւ 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործով այսօր՝ հունիսի 16-ին, դատական նիստ է տեղի ունենալու:  ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին դեռեւս տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում […]

Երևանի ավագանին հաստատել է

Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրանցված անդամների 45 կողմ և 16 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների […]

Շիրխանյանը կմասնակցի դատավարությանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:  Պաշտպանության նախկին փոխնախարար, ամբաստանյալ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն ընմիջում հայտարարեց` միջնորդությունը քննարկելու համար: Վահան Շիրխանյանի համար դատարան հրավիրված շտապօգնության բժիշկն էլ տեղեկացրել է , […]

«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները բացեցին փակագծերը

«Ոսկե ծիրան 2017» երևանյան միջազգային կինոփառատոնի  կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր լրգրողների հետ հանդիպման ընթացքում  բացեցին փակագծերը. բանախոսները՝ Միքայել Ստամբոլցյանը, Վարվառա Հովհաննիսյանը և Անի Հակոբյանը ներկայացրին «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:     Լրագրողների հետ զրույցում «Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց՝ այս տարի աչքի  է ընկնելու «Երևանյան պրեմիերաներ» բաժինը: Ցուցադրվելու են […]

ԱՄՆ-ն դա չի հանդուրժի. Թիլերսոնը՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակման մասին

ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկանապհներին Վաշինգտոնում բռնություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել: «CnnTürk» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու որոշման մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են Վաշինգտոնի ոստիկանության պետ Փիթեր Նյուշեմը և Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրել Բոուսերը: Մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն են գրավել Էրդողանի թիկնապահների նկարները, որոնց վրա գրված է եղել. […]

Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան

Պաշտպանության նախկին փոխնախարար «Զինված խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան: Լուրը քիչ առաջ  դատավարության մասնակիցներին տեղեկացրել է  նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատավորի մտնելու ժամանակ ամբաստանյալներից մեկը՝ Հարություն Սարիբեկյանը ոտքի չի կանգնել: Դատավորը նրան նկատողություն է արել:  Նրա պաշտպանը խնդրել է  իր պաշտպանյալին ևս հետազոտման ենթարկել:Նա նշել է, որ Սարիբեկյանը բարձր […]

Զոհ ադրբեջանական բանակում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր Գուսարի շրջանում հողին է հանձնվել երեկ Արցախի և Ադրբեջանի սահմանին զոհված ասկյար Սուլթան Շահվալադովի մարմինը… Հիշեցնեմ,որ Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող այդ շրջանը լեզգիաբնակ է և բավական հաճախ են այդ շրջանի բնակիչները մասնակցում այսպիսի թաղման արարողություններին,քանի որ Բաքվում նախընտրում են առաջնագիծ ուղարկել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին,իսկ թուրք-ազերիները հիմնականում ուղարկում ծառայելու թիկունքում…Բավական մեծ […]

Դատավորը հոյակապ անձնավորություն էր. Ռեմբոն արդարացվեց

Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 2016 թվականի փետրվարի 21-ին կալանավորված ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո) այսօր դատարանի կողմից արդարացվել է: «Դատախազը պահանջեց երկու տարի, սակայն դատավորը արդարացրեց՝ հաշվի առնելով հայրենիքին մատուցած ծառայություններս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Ստեփանյանը: Նրա խոսքով՝ դատարանը հաշվի է առել իր առողջական վիճակը (երրորդ կարգի հաշմանդամ է, վերջերս սրտի ծանր վիրահատության է ենթարկվել) […]

Երևանը կունենա Արգենտինայի հրապարակ

Երևանի 3-րդ գումարման ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագնին քննարկել և միաձայն հաստատել է մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին որոշման նախագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված