Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին
Հունիսի 16-ին ոստիկանության կրթահամալիրում միջոցառումներն սկսվեցին «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն ավարտած ոստիկանների երդման հանդիսավոր արարողությամբ:
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դիմեց նորընծա ոստիկաններին:
Հանդիսավոր քայլերթից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ծաղիկներ դրեց սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:
Ոստիկանության պետը շրջեց կրթահամալիրի տարածքում, ծանոթացավ բարեկարգման արդյունքներին:
Այնուհետեւ ոստիկանության պետը դիպլոմներ հանձնեց ակադեմիայի մագիստրատուրայի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին:
Երդման եւ դիպլոմների հանձնման արարողություններից հետո տեղի ունեցավ «Գարուն-ամառ» խորագրով միջոցառումը. կրթահամալիրի սովորողները հանդես եկան գեղեցիկ բեմականացումներով:
Միջոցառումների ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ կրթահամալիրի սովորողների հետ և խոսեց ոստիկանի առաքելության մասին:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև համակարգի բարոփոխման խնդիրներին և արդիական ոստիկանության կայացմանը:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նոր սերնդի ոստիկանի ձևավորման ընթացքը հենց ուսումնառության շրջանից:
Հանդիպումն ավարտվեց ոստիկանության պետի և վաղվա ոստիկանների անկեղծ ու անմիջական հարցուպատասխանով: