26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Արքայազնը Ծննդյան տոները կդիմավորի զոքանչի եւ աներոջ տանը` խախտելով թագավորական ընտանիքի օրենքները

Բրիտանական արքայազն Ուիլյամը եւ նրա կինը` դքսուհի Քեյթը, Սուրբ ծնունդը կանցկացնեն Քեյթի ծնողների հետ:  Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, դա բրիտանական հին ավանդույթների խախտում է, քանի որ թագավորական ընտանիքի անդամները Ծննդյան տոները նշել են միշտ թագուհի Եղիսաբեթ 2-րդի` Ուիլյամի տատիկի կալվածքում: Այժմ Ուիլյամը եւ Քեյթը կմեկնեն Լոնդոնից 80 կմ հեռավոության վրա գտնվող Բեքլբերի գյուղը, որտեղ […]

Ժամը երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտնի

Ֆեյսբուքյան օգտատեր Կարմեն դավթյանը գրառում է արել` նշելով, որ ինքը տեղեկատվություն ունի, որ ՀԱԿ առաջնորդ Լևեն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում  իր մասնակցության մասին որոշումը հայտնելու է այսօր: ”Քիչ առաջ տեղեկութուն ստացա, որ ժամը երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանը յուր առանձնատանը շատ նեղ շրջանակով հավաքվելու է, որպեսզի հրապարակի նախագահական ընտրությունների իր մասնակցության ձեւաչափը: Նեղ շրջանակն, ըստ լրատուի, Ավետիս Ավագյան, […]

Սելիմի լեռնանցքը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 24-ին` ժամը 13.30-ի դրությամբ, սաստիկ բքի ու տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի ` Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից, փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  ՀՀ տրանսպորտի եւ կապի […]

Բագրատյան- Տեր-Պետրոսյան հարաբերությունները ջերմ են

Քիչ առաջ մեկնարկեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած “Ազատություն” կուսակցության համագումարը: Համագումարը պիտի որոշի ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը: Համագումարին մասնակցում են “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանն ու Պետրոս Մակեյանը,  “Հանրապետություն” կուսակցությունից` Արամ Զ. Սարգսյանը: Այստեղ է նաեւ Սասուն Միքայելյանը, ով ի դեպ, նախօրեին ՀՀՇ համագումարին չէր ներկայացել: Ելույթ ունենալով` Արամ Սարգսյանը […]

Մի թքիր ջրհորը, կարող է մի օր ծարավ լինես . Տեր-Պետրոսյանը մոռացավ այս մասին

՛՛Ընդդիմությունը կորցրեց միավորվելու բոլոր հնարավորությունները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:  Նրա խոսքով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը խառնեց բոլոր խաղաքարտերը: ՛՛Եթե ՀԱԿ-ը հույս ուներ, որ ԲՀԿ-ի ուսերին կարող էր գալ իշխանության, այդ հույսն էլ վերացավ՛՛,-նկատել է սոցիոլոգն ու հավելել, որ ԲՀԿ նախագահն ընտրեց  ՛՛ոչ ձեզ, ոչ՝ […]

“Web Ծիրանն” ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները

Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները: Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ: Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը եւ Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ: Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի “Էսքիզներ […]

“Տաշիրը” նվիրեց երիտասարդներին

Լիարժեք հանգիստ, ակտիվ քննարկումներ, տարաբնույթ մրցույթներ, երգ, պար, բազմաթիվ փոխադարձ անակնկալներ, ու ամենակարեւորը` շատ բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր Լոռու մարզի 300 երիտասարդների եռօրյա հավաքը Ծաղկաձորում, որը նրանց համար կազմակերպել էր “Տաշիր” բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Տարիներ շարունակ Կարապետյանների ֆինանսավորմամբ նման հավաքների են մասնակցել հազարավոր երիտասարդներ: Ու մինչ ոմանք պատրաստվում էին “աշխարհի […]

Նախարարն ամփոփեց ֆինանսական տարին

ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով 2012 թվականին հանրապետությունում այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր ինչ կգերազանցի իրական ՀՆԱ-ի աճը 7%-ով: Այսօր այս մասին անցող տարին ամփոփող ասուլիսին ասել է ՀՀ ֆինանսների նախարարՎաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, տարին հաջող էր՝ հատկապես տարածաշրջանային զարգացումների համեմատությամբ, որտեղ տնտեսական աճը գնահատվում է 4-5%: Տնտեսական աճը, ըստ նախարարի, կզուգակցվի ցածր գնաճով: Նախարարի […]

Ավելի քան 300 մարդ է զոհվել Սիրիայում` ավիահարվածի հետեւանքով /վիդեո/

Սիրիայի  Համա նահանգում հացի փռան վրա ավիահարվածի հետեւանքով ավելի քան 300 մարդ է զոհվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` հացի հերթում ավելի քան հազար մարդ է եղել:  Ըստ “РБК”-ի` ապստամբների կողմից վերահսկվող Հալֆայա քաղաքում արդեն մի քանի օր շարունակ հաց չի եղել: Ավելի վաղ կառավարական զորքերն ավիահարվածներ են հասցրել նաեւ Հալեպի եւ Դամասկոսի արվարձաններին: 

Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից եւ անիրավ դատավորներից

Հարգելի հայրենակից,  Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն եւ աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:  Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց եւ տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ