04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արքայազնը Ծննդյան տոները կդիմավորի զոքանչի եւ աներոջ տանը` խախտելով թագավորական ընտանիքի օրենքները

Բրիտանական արքայազն Ուիլյամը եւ նրա կինը` դքսուհի Քեյթը, Սուրբ ծնունդը կանցկացնեն Քեյթի ծնողների հետ: 

Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, դա բրիտանական հին ավանդույթների խախտում է, քանի որ թագավորական ընտանիքի անդամները Ծննդյան տոները նշել են միշտ թագուհի Եղիսաբեթ 2-րդի` Ուիլյամի տատիկի կալվածքում:

Այժմ Ուիլյամը եւ Քեյթը կմեկնեն Լոնդոնից 80 կմ հեռավոության վրա գտնվող Բեքլբերի գյուղը, որտեղ բնակվում են դքսուհու ծնողները` Քերոլ եւ Մայքլ Միդլթոնները: Որոշումը կայացվել է թագուհու հավանությամբ:

Հիշեցննք, որ Քեյթը հղի է, եւ նրա երեխան կդառնա հաջորդ թագաժառանգը` արքայազն Չարլզից եւ արքայազն Ուիլյամից հետո: 

Նախորդ տարի Մեծ Բրիտանիան փոխել է թագաժառանգների հաջորդականության օրենքները: Այժմ ժառանգ է դառնում գործող միապետի ավագ երեխան` անկախ նրա սեռից:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ