07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Տաշիրը” նվիրեց երիտասարդներին

Լիարժեք հանգիստ, ակտիվ քննարկումներ, տարաբնույթ մրցույթներ, երգ, պար, բազմաթիվ փոխադարձ անակնկալներ, ու ամենակարեւորը` շատ բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր Լոռու մարզի 300 երիտասարդների եռօրյա հավաքը Ծաղկաձորում, որը նրանց համար կազմակերպել էր “Տաշիր” բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Տարիներ շարունակ Կարապետյանների ֆինանսավորմամբ նման հավաքների են մասնակցել հազարավոր երիտասարդներ: Ու մինչ ոմանք պատրաստվում էին “աշխարհի վերջին”, այս տարի դեկտեմբերի 21-ին արդեն երկրորդ հավաքն անցկացվեց “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Երիտասարդները հնարավորություն ունեցան առավել անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում շփվել միմյանց հետ, նոր ծանոթություններ հաստատել, քննություններից առաջ հանգստանալ: Նրանց համար նաեւ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԼԵՍ հ/կ նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Վանաձորի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, գրող, հրապարակախոս, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, “Ֆորտունա” մարզային հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը: Ավելի քան երկու ժամանոց աշխույժ քննարկումների հիմնական թեմաները երիտասարդության շրջանում արժեքային համակարգերի վերագնահատման, վերարժեւորման, համաշխարհային արժեքների յուրացման, բայց եւ միեւնույն ժամանակ մեր ավանդական ու ազգային արժեքների պահպանման հարցերն էին:

Կամակերպիչների համար անակնկալ էին պատրաստել իրենք` երիտասարդները: Ընդ որում` անակնկալը պատրաստել էին մեկ երեկոյի ընթացքում, իսկ շաբաթ առավոտյան հանգստյան տան բակում հաճելիորեն զարմացած կազմակերպիչների եւ հյուրերի աչքերի առջեւ ճերմակաթույր ձյան սավանի վրա փռվել էր հսկա արեգակը, իսկ գեղեցիկ փուչիկներով փողփողում էր հայոց Եռագույնը:

Այնուհետ անցկացվեցին շախմատի, թենիսի, գիտակների մրցույթներ, որոնց հաղթողները “Տաշիր” բարեգործական հիմնադրամի եւ ԼԵՍ հ/կ կողմից արժանացան հուշանվերների, պատվոգրերի ու դրամական մրցանակների:

Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ եւս 300 երիտասարդներ իրենց եռօրյա հավաքը Ծաղկաձորում կանցկացնեն 2013թ. հունվարի 25-27-ը:

“Տաշիր” բարեգործական հիմնադրամ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ