26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Արաս Օզբիլիսի տրանսֆերի գործարքը կհայտնվի դատարանում

  Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի ընկերությունը կդիմի շվեյցարական դատարան ընդդեմ Կրասնոդարի ”Կուբանի”` ակումբին մեղադրելով 2013թ.-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` ”Սպարտակ” տեղափոխության գործարքի ընթացքում խարդախություններ իրականացնելու մեջ: Այդ մասին Итар-Тасс-ին հայտնել է Դմիտրի Սելյուկը: ”Դատական հայց շվեյցարական դատարան կներկայացնենք հունիսին”,-տեղեկացրել է գործակալը: Սելյուկը հայտնել է, որ մինչև ֆուտբոլիստի ”Սպարտակ” տեղափոխվելն իր ընկերությանն է պատկանել […]

Գիշերը շփման գծում լարված է եղել՝ դիվերսիոն հարձակման փորձ

Նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 3-5 աստիճանով: Երևանում` Մայիսի 22-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև […]

Կադրային փոփոխություն

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այլ աշխատանքի է անցնելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: ՛՛Իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՛՛,- նշեց նա: Նախարարը նաև ասաց, որ Քրմոյանը առողջապահության նախարարությունում չի աշխատելու: Արդեն Կառավարության նիստում այս որոշումն ընդունվեց: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Քրմոյանը նշանակվելու է Արդարադատության փոխնախարար:

ԿԲ-ն կհրապարակի ”Գնաճի հաշվետվությունը”

Մայիսի 23-ին հրապարակվելու է 2014 թ. 2-րդ եռամսյակի ”Գնաճի հաշվետվությունը”, որում ներառված է նաեւ ընթացիկ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է 2-րդ եռամսյակում առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, քանի որ գնաճը եւ տնտեսական ակտիվությունը գնահատվում են ավելի ցածր, քան ԿԲ նախկին կանխատեսումներն էին: ԿԲ-ն ս/թ մայիսի 13-ին արդեն իսկ իջեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ […]

Օգնել է, որ մարմնավաճառները հասնեն իրենց մուրազին. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Բավական Խաչատրյանի գործով դատական քննությունը: Թեմային անդրադարձել է “Ժամանակ”-ը: 36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի եւ թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ: Ըստ մեղադրանքի՝ Բավականը, ներկայանալով […]

ԲՀԿ-ն այլընտրանքի առաջ. 168 ժամ

Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ: Ըստ “168 ժամ”ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, եւ պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին, քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, […]

Սաղ կոչում ունեցողները աստղե՞ր են իջեցնում երկնքից. Ժամանակ

“Ժամանակ”-ը զրուցել է  երգիչ Թաթուլ Ավոյանի հետ: –Արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածվել են լուրեր, որ Ձեզ վաստակավորի կոչում են տալու: Տեղյա՞կ եք: -Ես ոչ մի բանից խաբար եմ չեմ, վաստակավոր տալ-չտալով չէ, որ պաշտոնս պետք է բարձրանա, ինձ ժողովուրդը ճանաչում, սիրում է, հերիք է: Ժողովրդական կոչումը որն է, եթե ժողովուրդը քեզ ճանաչում, սիրում […]

Արսեն Ջուլֆալակյանը` հոր առողջական վիճակի մասին

Ինչպես հայտնել էինք, Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն առողջական խնդիրների պատճառով  մայիսի 20-ին տեղափոխվել է ”Նաիրի” բժշկական կենտրոն: Լևոն Ջուլֆալակյանի որդին` Արսեն Ջուլֆալակյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ վտանգավոր ոչինչ չկա: ”Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված տեղեկացնեմ, ոչ մի վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ