27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օբաման նորից դրժեց խոստումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվա ամենամյա ելույթում կրկին օգտագործեց լեզվական բոլոր հնարքները, որպեսզի խուսափի 1915-ի դեպքերը բնորոշել “ցեղասպանություն” եզրույթով` հերթական անգամ խախտելով սենատոր եւ նախագահի թեկանածու եղած ժամանակ իր տված խոստումը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում:

Ելույթի կապակցությամաբ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանն ասել է. “Նախագահի կապիտւլյացիան Թուրքիային այսօր` ապրիլի 24-ին, ներկայացնում է ճիշտ հակառակը այն սկզբունքային եւ ազնիվ խոստումի, որը նա տվել է ամերիկահայերին եւ մեր երկրի բոլոր քաղաքացիներին”:

Իր ելույթում Օբաման մասնավորապես նշել է. “Այսօր մենք հիշատակում ենք  Մեծ եղեռնը` 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն 1,5 մլն հայերին, ովքեր դաժանորեն սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Մեր խոսքերում եւ գործողություններում մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը եւ երաշխավորել, որ պատմության մեջ այլեւս չեն կրկնվի նման մութ էջեր”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ