21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Արժե՞ արդյոք հանուն “Եվրատեսիլի” բանակցել Ալիեւի հետ. Spiegel

image_7718

Մայիսի վերջին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի հետ կապված ավելի է մեծացել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ ուշադրությունը, մասնավորապես` մարդու իրավունքների ոլորտում: Գերմանական ‘Spiegel” ամսագիրը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարարության գաղտնի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա են պետական ճնշումները:

Եվրոպայի խոշորագույն հեռուսատատեսային իրադարձությունը` համաեվրոպական փոփ երաժշտության “Եվրատեսիլ” մրցույթը մայիսի 26-ին կկայանա մի երկրում, որտեղ բանտարկյալներին դաժանորեն են վերաբերվում, խորհրդարանական վեճերն ահնարինի սահմանին են հասնում, իսկ ընդդիմախոսների գործունեությունը ծայրահեղ սահմանափակ է: Ինչպես նշում է հոդվածի հեղինակ Վալտեր Մայերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հազվադեպ է արժանանում նման ուշադրության, ինչպես հիմա: Դա մասամբ այն պատճառով է, որ աշխարհի 42 երկրների երաժիշտներ են հավաքվելու իր երկրում` մասնակցելու ամենահեղինակավոր մրցույթներից մեկին: Սակայն արեւմտյան երկրների ամենամեծ բողոքն Ադրբեջանից մնում է մարդու իրավունքների ոտնահարված վիճակը:

Այս հարցում ամերիկացիներն ավելի իրատեսորեն են մոտենում: Երբ 2012-ի փետրվարին Ադրբեջանը եւ Իսրայելը 1.6 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրեցին, ամերիկացիները հասկացան, որ սա ավելի անհանգստացնող փաստ է, քան քաղբանտարկյալների վիճակն Ադրբեջանում: Չնայած դեռեւս 2009-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատնից ամերիկյան Պետդեպարտամենտ ուղարկված հեռագրում Ալիեւին համեմատել էին “Կնքահայրը” ֆիլմի մաֆիայի պարագլխի հետ: Հոդվածի հեղինակը հարց է ուղղում. “Այնուամենայնիվ, արժե՞ արդյոք հանուն երգի մրցույթի բանակցել “պարագլխի” հետ”` հավելելով, որ Ադրբեջանն այլեւս մեկուսացած հետսովետական երկիր չէ, այն Եվրոպական խորհրդի անդամ է եւ հետեւում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին:

Հոդվածում նշվում է նաեւ, որ գերմանական “ARD” հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Ֆոլքեր Հերըսը հայտնել է, որ “ARD”-ի մոսկովյան ստուդիան է պատասխանատու  մրցույթի լուսաբանման համար եւ լուսաբանելու է բոլոր չարաշահումները մինչեւ մայիսի 26-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ