25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահացո՞ւ. Հայկական ժամանակ

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: “Ժառանգության” առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան:

Գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ  ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում:

Նույն աղբյուրները հայտնում են, որ “Ժառանգության” առաջնորդն ամեն ինչ անելու է` ընդդիմադիր դաշտում տեղավորված ուժերի նախագահի միասնական թեկնածու հռչակվելու համար` այդ ընթացքում հարվածներ հասցնելով Հայ ազգային կոնգրեսին եւ նրա առաջնորդին: Հովհաննիսյանը, ըստ նույն աղբյուրների, փորձելու է իր շուրջը հավաքել Կոնգրեսից դուրս կամ դժգոհ մնացած որոշ շրջանակների ու հնարավորինս շուտ կոնսոլիդացնել այդ տարրերին, քանի դեո Կոնգրեսը չի հասցրել վերակազմակերպվել խորհրդարանական ընտրություններից հետո եւ կոնսոլիդացնել իր ուժերը:

“Այս ընթացքում “Ժառանգության” անդամները արդեն իսկ լծված էին Հայ ազգային կոնգրեսի դեմ բուռն գործունեություն ծավալելու “առաքելությանը”. լրատվական կայքերում, սոցցանցերում “Ժառանգության” ներկայացուցիչները ԱԺ ընտրությունների ընթացքում նույնպես զբաղված էին բացառապես Կոնգրեսի դեմ քարոզչություն ծավալելով ու այնքան ինքնամոռաց էին դա անում, որ չէին նկատում, որ որեւէ քննադատական խոսք չեն հնչեցնում իշխող ռեժիմի, մասնավորապես ՀՀԿ-ի հասցեին:

Մի խոսքով, հող էին նախապատրաստում իրենց առաջնորդի ծրագրի իրականացման համար”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ