26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սունդուկյանցիները ներկայացրեցին ‘Ջոն արքան’` Լոնդոնում

Մայիսի 16-ին եւ 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի ‘Ջոն Արքա’ պիեսը:

Երկու օր անընդմեջ ‘Ջոն Արքան’ դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ:

Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր  ‘Ջոն Արքան’՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը եւ պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:

Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:

Henaran.am -ին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ