14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ինչպիսի սխալներից է պետք խուսափել դիմահարդարման ժամանակ

image_509

Դիմահարդարման ժամանակ, իհարկե, կարելի է նորարարությունների դիմել: Սակայն կան սխալներ, որոնք կրկնել չարժե, դրանք անպայման փչացնում են ամեն ինչ:

  1. Տոնային եւ սնուցող քսուքներն իրար խառնելը

Թեեւ շատ ոճաբաններ խորհուրդ են տալիս օգտագործել այս հնարքը, սակայն իրականում դա ճիշտ չէ: Գուցե մի քանի ժամով ձեր մաշկը լավ տեսք ունենա, սակայն շատ շուտով դեմքից քսուքը կսկսի պարզապես հոսել:

  1. Աչքերի սեւաներկը ջրով բացելը

Թեեւ աչքերի սեւաներկում մի փոքր ջուր ավելացնելը թույլ է տալիս այն ավելի երկար օգտագործել, բայց այս դեպքում սեւաներկը կորցնում է իր այն հատկանիշները, որոնք մեզ պետք են` չթափվելը, թարթիչներին խտություն հաղորդելը եւ այլն:

  1. Թարթիչների հիմքը չներկելը

Սովորաբար երբ աչքի մատիտով մի փոքր մգացնում ենք թարթիչների հիմքը, շպարը ամբողջական ու գեղեցիկ է դառնում:

  1. Աչքերի շուրջը դիմափոշի քսելը

Իհարկե, այս կերպ ամբողջ դեմքը միատոն է լինում, սակայն աչքերի շուրջ դիմափոշին ավելի շատ է ցույց տալիս դեմքի այդ հատվածի կնճիռները:

  1. Վառ գույներ ընտրել թե աչքերի, թե շրթունքների համար

Բոլոր ոճաբաններն էլ սիրում են կրկնել, որ շպարտվելիս անհրաժեշտ է ազատություն տալ երեւակայությանը: Սակայն պետք է հիշել դիմահարդարման ոսկե կանոնը` վառ գույնով ներկված պետք է լինեն կամ աչքերը, կամ շրթունքները: Չի կարելի երկուսն էլ վառ ներկել: Ընդգծեք մեկը, մյուսը թող լրացնի կերպարը:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ