27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաքուն «ԻՆՏԵՐՊՈԼ»-ով է սպառնում Արցախ այցելողներին

Մայիսի 3-ին Արցախում տեղի ունենալիք 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝դիտորդների մուտքը Արցախ արգելափակելու ուղղությամբ…Այսօր,Ադրբեջանի ԱԳՆ-ը մամլո խոսնակ Հ.Հաջիևը կրկին է հանդես է եկել ԲԱՐԲԱՋԱՆՔՈՎ և ոչ միայն նորից բոլորին զզվացրած “շաբլոն” հայտարարությամբ է հանդես եկել,այլև ԱՀԱԲԵԿԵԼ է ԼՂՀ-ը մեկնող դիտորդներին “ԻՆՏԵՐՊՈԼ”-ով՝օրինակ բերելով Սլովակիայի օրենսդիր մարմնի նախկին նախագահ Ֆ.Միկլոշկոյին,ով հանդգնել էր Արցախ մեկնել առանց Բաքվի թույլտվության և Ստեփանակերտում արել էր հակաադրբեջանական հայտարարություններեր՝պաշտպանելով Արցախի անկախությունը…

Չգիտես որտեղից տկարամիտ Հ.Հաջիևը վերցրել է,որ Արցախում տեղի ունենալիք ընտրությունները չի ճանաչում “միջազգային հանրությունը”…Բաքվում մոռանում են,որ արցախահայերը իրենց ՀԵՐԹԱԿԱՆ՝արդեն 6-րդ գումարման ԱԺ-ն ընտրում են ոչ թե “միջազգային հանրության”,այլ ԻՐԵՆՑ համար…Բաքուն մոռանում է,որ արցախահայերը մինչև 1989թ. ՄԻՇՏ ՝էլ եղել են ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Արցախում և ԻՐԵՆՔ չէին կարող ՕԿՈՒՊԱՑՆԵԼ այն տարածաշրջանը,որտեղ կազմել են բնակչության 76%-ը(1989թ.)…Բաքուն նաև մոռանում է,որ չնայած պատերազմական իրավիճակին Արցախը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ երկիր է,որտեղ կա ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝ի տարբերություն ամբողջատիրական Ադրբեջանի,որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն,իսկ ընդդիմությունն էլ լիովին ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է իշխանությունների կողմից..Ում էլ որ չեն կարող վերահսկել՝սպանում կան ձերբակալում են…Ըստ խղճում Հ.Հաջիևի Արցախ այցելողները ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐ են…

Հ.Գ.Մայիսի 3-ին Արցախում անցկացվելիք օրենսդիր մարմնի ընտրություններն ավելի են նյարդայնացնում Բաքվին…Այս անգամ Ի.Ալիևը իր վայնասունը դրեց 2015 թ.փետրվարի 27-ից՝նորից “բոլորին” նախազգուշացնելով չմեկնել Ադրբեջանի “օկուպացված տարածքներ”…Այս ամենը վկայում է այն մասին,որ Բաքվի ԲՈԼՈՐ փորձերը “շրջափակել” Արցախը,որպեսզի առաջ տանել սև և սպիտակ ոչխարների ՍՏԱՀՈՏ լուրերը նրա մասին ձախողվում են…Բաքվի ԱԳՆ-ի տխրահռչակ “սև ցուցակը” ոչինչ չտվեց,այլ ընդհակառակը՝ԳՈՎԱԶԴԵՑ այն…Հիմա էլ Ի.Ալիևը որոշել է Արցախ այցելողների և Արցախի ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ պատժել “Ինտերպոլ”-ով…ՀՀ և Արցախի ԱԳՆ-երը պետք է խիստ նախազգուշացնեն այդ կազմակերպությանը,որ գործիք չդառնա Բաքվի ձեռքին՝հետապնդելով մարդկանց քաղաքական դրդապատճառներով…Ժամանակին Բաքուն այս կազմակերպության միջոցով ցանկանում էր պատժել Զորի Բալայանին..Այս խնդիրը ՄԵՐՆ է,քանի որ Արցախ այցելողները ՊԵՏՔ է գիտենան,որ իրենց թիկունքում կանգնած են հայկական պետությունները…

Վերլուծել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ