27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, Ալիեւի փեսան` ոչ. ադրբեջանցիների հուսահատ պոռթկումը /վիդեո/

Շոումեն, Comedy Club-ի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանի ջանքերով ռուսական ТНТ հեռուստաընկերությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված տեսահոլովակ, որին մասնակցում էին հեռուստաընկերության հայտնի դեմքերը:

Այս փաստը հուսահատության մեջ է գցել ադրբեջանցիներին: Ինչու Գարիկ Մարտիրոսյանը կարողացավ, իսկ ադրբեջանցիները` ոչ, այս հարցը ստիպել է ադրբեջանական haqqin.az-ին ծավալուն ինքնաքննադատական վերլուծություն անել: 

Հոդվածագիրը նշում է, որ ТНТ-ի վերոնշյալ տեսահոլովակում նկարահանվել է նաեւ ազգությամբ ադրբեջանցի դերասանուհի Յուլիա Ահմեդովան, իսկ կրկին ազգությամբ ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է հայերին:

«Իսկ ով է Գարիկ Մարտիրոսյանը: Սովորական նախկին ՈՒՀԱ-ի մասնակից: Բայց ՈՒՀԱ-ում մենք էլ շատ լավ ներկայացուցիչներ ունեինք, ովքեր կարող էին Comedy Club-ից ոչ բակաս հաջող նախագիծ անել, եւ դրա անդամներն էլ Խոջալուի ցեղասպանության տարելիցը հիշեին …

Ռուսաստանում հայտնի է Էմին Ագալարովը /Ալիեւի փեսան-խմբ./, ում կապերը Ռուսաստանում Գարիկ Մարտիրոսյանի կապերից պակաս չեն: Ինչը խանգարեց նրան կազմակերպել ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգ` նվիրված Խոջալիի կոտորածների 20-ամյակին: Բայց ոչ , նման համերգ չեղավ:

Փոխարենը Մոսկվայի Crocus City Hall-ում, որը Ագալարովներինն է, տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի համերգը, ով «հայոց ցեղասպանության» ճանաչման ամենավառ պայքարողներից մեկն է: Մինչդեռ այդ բեմում կարելի էր Խոջալիի դեպքերին նվիրված համերգ անել..

Թե ինչու այդ ամենը չեղավ, պատասխան չունեմ: Փոխարենը հասկանում եմ, որ չպետք է ժամանակ ծախսենք հայերին քննադատելու վրա, որ նրանք իրենց շահերը պաշտպանում են բոլոր հնարավոր մեթոդներով, այլ պետք է մտածել սեփական անտարբերության մասին…»,- գրել է ադրբեջանցի հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ