24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զգուշացում. Ռուսական կործանիչները շարունակում են թռիչքները Հայաստանի երկնքում. “The New York Times”

Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ  կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի: Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ՌԴ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլին:

Վերջինս հայտնել է , որ ռուսական կործանիչները տեղակայված են Հայաստանի բազայում, եւ 2012-ի սկզբից 300 ուսումնական թռիչք է իրականացվել, որոնց թիվը նախորդ տարվա թռիչքների հետ համեմատած ավելացել է 20 տոկոսով:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջերս բռնությունների նոր ալիք է բարձրացել: Սահմանային բախումների արդյունքում նախորդ շաբաթ 5 ադրբեջանցի եւ 3 հայ է զոհվել: Ադրբեջանցիները կրակ են բացել  Հայաստանի սահմանամերձ տարածքի, ինչպես նաեւ Արցախի ուղղությամբ: Ռուսաստանը, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների հետ մեկտեղ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Չնայած դրան` այն  պահպանում է իր ռազմական բազան Հայաստանի տարածքում: Իսկ գնդապետ Գորբուլը հայտարարել է, որ ռուսական կործանիչների օդաչուները պատրաստ են մարտի:

ՌԴ ԱԳ նախարարը նախորդ շաբաթ հայտարարել է, որ սահմանային բախումներն անընդունելի են, եւ որ իրենք կշարունակեն ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման հասնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ