27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նյու Յորքում եւ Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հայտարարություններ են տարածել

Օրերս Նյու Յորքում եւ Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին:

Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. “Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012-ի Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2011-ի մարտին Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ: Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման եւ դա հետեւանքով եղած զոհերի պատասխանատվությունը:

Դժբախտաբար ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության եւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը եւ վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը”:

Հայտարարություններում նաեւ նշվում է, որ “Հունիսի 4-ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները եւ նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացին, ինչպես նաեւ վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն  ընկնում է ադրբեջանական կողմի վրա”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ