06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Հիսուսը բացում է եկեղեցու դռները ամեն մեկի առջև, ով փնտրում է Իրեն. Հռոմի Պապ

image_25404

«Եկեղեցին Քրիստոսի բնակատեղին է, գթասրտության տուն, որտեղ ընդունելութուն կա բոլորի համար, և քրիստոնյաները չպետք է իրենց իրավունք վերապահեն փակելու եկեղեցու դռները»,- հայտարարել է Հռոմի Պապն օրերս առավոտյան պատարագի ժամանակ. գրում է katolik.ru-ն:

Հռոմի Պապը խոսել է Հիսուսի մասին, Ով բացում է եկեղեցու դռները ամեն մեկի առջև, ով փնտրում է Իրեն: Եվ մեծ հակամարտություն կա Հիսուսի բնույթի ու այն քրիստոնյաների վարքի միջև, ովքեր հաճախ փակում են եկեղեցու դռները թակողների առջև:

Իր քարոզը Հռոմի Պապը հիմնավորել էր Հովհաննեսի Ավետարանի 5-րդ գլխի Բեթհեզդա կոչվող ավազանի մոտ կատարվող պատմությամբ: Հիվանդը 38 տարի շարունակ սպասել էր օրվան, երբ հրեշտակը կիջներ, ջուրը կշարժեր, և վերջապես առաջինն ինքը կմտներ ավազանը և կբժշկվեր, սակայն նա անդամալույծ էր, և ոչ ոք նրան չէր օգնում արագ ջուրը մտնել: Հիսուս բժշկում է նրան, ինչի համար էլ քննադատության է արժանանում, որովհետև բժշկությունը շաբաթ օրն է կատարվում:

Նման պատմություններ այսօր էլ են կատարվում. «Մարդն իր հոգու ներսում ցավ ունի, տխուր է, նա շատ սխալներ է գործել կյանքում և զգում է, որ Սուրբ Հոգին շարժվում է ու բերել է իրեն այստեղ… Նա համարձակություն է հավաքում ու ներս է մտնում:

Սակայն որքան հաճախ է նա ներկայիս համայնքներում դուռը փակված գտնում: Այն, ինչ Սուրբ Հոգին անում է մարդու սրտում, քանդում են այն քրիստոնյաները, ովքեր ունեն փարիսեցու մոտեցում»,- ասել է Հռոմի Պապն ու հաստատել, որ եկեղեցու դռները պետք է միշտ բաց լինեն.

«Սա Հիսուսի տունն է, և ընդունողը Հիսուսն է: Եվ բացի ընդունելը, Նա Ինքն է գնում մարդկանց մոտ, ինչպես գնաց այն մարդու մոտ: Երբ մարդը վիրավոր է, Հիսուս չի կշտամբում նրան, այլ բարձրացնում է Իր ուսերի վրա: Սա ողորմածություն է: Եվ Աստված այդպես էլ հանդիմանում է Իր ժողովրդին՝ ասելով. «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»: Նա հենց սա նկատի ունի»:

«Ո՞վ ես դու,- շարունակել է Հռոմի Պապը,- որ փակում ես քո սրտի դռները մի մարդու համար, ով ուզում է ավելի լավը դառնալ, վերադառնալ Աստծո ժողովրդի մոտ, որովհետև Սուրբ Հոգին հպվել է նրա սրտին»:

Վերջում Ֆրանցիսկոս Պապն առաջնորդել է աղոթքի, որպեսզի բոլոր հավատացյալները դառնան դեպի Քրիստոսն ու Նրա գթասրտությանը: Նա նշել է, որ միայն այդպես օրենքը մինչև վերջ կկատարվի, որովհետև օրենքը խոսում է Աստծուն և մերձավորին սիրելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ