22 Փետրվարի, Հինգշաբթի, 2024
KFC

Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե . Հրապարակ

60734131_0_0_1601_901_1920x0_80_0_0_7aca6b988815d330ccdd051ac4fdcd19

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբերը, օրինակ՝ տարեցները, թարգմանիչները, գրադարանավարները, ՏԻՄ եւ սոցիալական աշխատողները, ուսուցիչները, մարզի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երիտասարդները, դատախազության աշխատողները, բուժաշխատողները, երեխաներն ու երեխաների իրավունքների պաշտպանները, մայրերը, կանայք եւ այլք։

Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին պարտաճանաչ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, ասենք՝ տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել է տարեցներին․ «Վայոց Ձորի մարզի սիրելի տարեցներ․․․», Թարգմանչաց տոնի առթիվ՝ մարզի թարգմանիչներին եւ այլն։ Նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանի աչքից չէր վրիպում ոչ մի պետական կամ եկեղեցական տոն, հիշատակի օր, մասնագիտական օր՝ «սփխեչից մինչեւ պառվի ուլեր»։

Արարատ Գրիգորյանի փոխարեն, հիշեցնենք, մարզպետ է նշանակվել ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, իսկ ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ