12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ «Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված, ինչպես հիմա է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ