04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավիճակն անտանելի կդառնա: Ինչպես լուծել խցանումների հարցը

arm147271481820

Ավտոփորձագետ, Հայաստանի տաքսի ծառայությունների միության նախագահ Վահագն Սահակյանը թվարկել է Երևանում խցանումների պատճառները և լուծումներ մատնանշել:

Միաժամանակ նա կարծում է, որ Երկու տարի հետո իրավիճակն անտանելի կդառնա: Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին Երևանում խցանումների անշեղ աճ է նկատվում։ Իրավիճակն անընդհատ վատանում է, իսկ իշխանությունները, կարծես թե, լուծում չեն փնտրում։

Հիմնական պատճառներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարներն են, այդ թվում՝ փոքր վթարները։ Մեկ այլ պատճառ էլ կապված է օնլայն տաքսիների հետ, քանի որ վարորդները ստիպված շեղվում են մեքենա վարելուց՝ հեռախոսին ստացած պատվերներն ընդունելու համար:

Որպես մեկ այլ պատճառ Սահակյանը նշեց երթևեկության վատ կառավարումը, որը վստահվել է մասնավոր ընկերության։ Խոսքը, մասնավորապես, լուսացույցների միջոցով երթեւեկությունը կարգավորելու մասին է, որը չի վերահսկվում պետության կողմից։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ հասարակական տրանսպորտի համար գոտիներ հատկացնելը կթեթևացնի քաղաքը, քանի որ զարգացած հասարակական տրանսպորտի դեպքում նույնիսկ մեքենաների սեփականատերերը կհասկանան, որ ավտոբուսով քաղաքի կենտրոն հասնելն ավելի արագ և հարմար է (նաև՝ ավտոկայանատեղերի բացակայության տեսակետից), քան՝ սեփական մեքենայով։

Փորձագետը հնարավոր լուծում է դիտարկում նաև աշխարհի այլ քաղաքներում խցանումները թեթևացնելու համար օգտագործվող հետևյալ մեխանիզմը՝

որոշ օրերի սահմանափակել զույգ թվերով վերջացող պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժը, իսկ մյուս օրերին՝ նույն սահմանափակումը մտցնել կենտ համարներով վերջացող մեքենաների համար։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ