04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ագուլեցող

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները հանդիպում են 1785թ․, Ղուկաս կաթողիկոսի ագուլեցի Թումանի որդի Իփակչի Աստվածատուրին ուղարկած թղթի մեջ։

Եկեղեցու առաջին շինությունը փայտաշեն էր, որի տեղը 1922 թվականին Զոհրապ, Մարկոս, Բաբա և Օհանջան Տեր Մաթևոսյան Թառումյան եղբայրների միջոցներով ու ջանքերով կառուցվեց քարաշեն եկեղեցի։

Վերջինիս մասին վկայությունը պահպանվել է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա արված շինարարական ընդարձակ արձանագրության մեջ․

«Կամաւն Աստուծոյ, Ս. Աստուածածնայ, աւագ եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ Յովհանջան, Մարկոս և Բաբա տէր Մաթեոսեան Թառումեանց… ի 1822 ամի Տեառն»:

Մինչև Ղազանչեցոց եկեղեցու կառուցումը այս եկեղեցին համարվել է քաղաքի ամենամեծ եկեղեցին, որի համար էլ կոչվել է «ավագ»:

Ագուլեցոց եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կառուցված էր ներկայիս Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի մի հատվածում։

Ուներ մեծ չափեր 28,90×17,50 մ։

<<Հոյակապ կառուցեալ չորս վայելչակերտ սյուների վերայ․․․>> այսպես է նկարագրել Շուշիի Ագուլեցոց եկեղեցին Մակար Բարխուդարյանն իր Արցախ գրքում։

Կառուցված էր չորս վայելչակերտ սյուների վրա, ուներ պարագծային աստիճանավոր պատվանդան, արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև գմբեթավոր հորինվածք, իսկ ավագ խորանի երկու կողմերում ավանդատները երկհարկանի էին, մուտքերը՝ բեմի կողմից:

Երկթեք տանիքը ծածկված էր սրբատաշ քարով և վրան բարձրացող երեք զանգակատներով:

Դրանցից ամենամեծը տեղադրված էր եկեղեցու տանիքի կենտրոնում, իսկ մյուսները` արևելյան և արևմտյան ծայրերին, ճիշտ այնպես, ինչպես Ամարասի եկեղեցին է եղել XVI դարում:

Եկեղեցին ուներ երեք մուտք, հարավային, արևմտյան և հյուսիսային, երկու գավիթ՝ հարավային և հյուսիսային դռների վրա։

Եկեղեցուն բավականին գեղեցիկ տեսք են տվել տանիքի արևելյան և արևմտյան գագաթնագծերի վրա կառուցված զանգակատները և նրանց մեջտեղում կառուցված մեծ Կաթողիկեն։

Եկեղեցին ունեցել է մի ավագ, չորս փոքր խորաններ և կանանց մի վերնատուն։

Եկեղեցին երկու անգամ վերանորոգվել է՝ 1843 թվականին և 1859 թ․ մայիսի 12-ի երկրաշարժի հետևանքով կրած վնասների պատճառով այն 1868-1887 թթ․ նորից հիմնանորոգվել է։

Ի տարբերություն Շուշիի մյուս եկեղեցիների՝ Ագուլեցոցը շատ կալվածքներ ուներ։

Եկեղեցին 1905 թվականի հայ – թաթարական ընդհարումների ժամանակ հրկիզվել է, այնուհետև ավերվել է 1920 թվականի մարտին քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման ժամանակ։

Կիսավեր մնացել է մինչև 1960-ական թվականները։

1972 թվականին եկեղեցին ադրբեջանցիները հիմնահատակ քանդել ու տեղը կառուցել են Շուշիի թիվ 4 ադրբեջանական դպրոցը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ