12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Եթե խաղի կանոնները փոխվել են, ապա պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարական մտածողությունը պարտավոր են փոխվել համակարգային մակարդակով․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներկայիս իշխանականներն ինչքան  էլ պոպուլիզմի դոզան բարձրացնեն և աղմուկը մեծացնեն, խորքային մակարդակում, իրոք, չեն գիտակցում, որ միջազգային հարաբերությունների և անվտանգության միջավայրի դինամիկան այսօր փոխվում է գերարագ կերպով։ Տեխնոլոգիական հեղափոխությունը՝ արհեստական բանականությունից մինչև ցանցակենտրոն պատերազմներ, արմատապես վերաձևակերպել է ուժերի հարաբերակցությունը, սպառնալիքների բնույթը և ռազմավարական հաշվարկների տրամաբանությունը։
Այս պայմաններում 1990-ականների անվտանգության տրամաբանությունը մեխանիկորեն տեղափոխել 2020-ականների իրականություն՝  ուղղակի անգրագիտության դրսևորում է։ Այն ժամանակ, երբ տեղեկատվական, կիբեր և անօդաչու բաղադրիչները կամ չկային, կամ ունեին երկրորդական նշանակություն, սահմանային խրամատային շերտավորված պաշտպանությունը կարող էր դիտարկվել որպես նորմալ ու բավարար մոդել։ Այսօր, երբ մարտադաշտը դարձել է բազմաշերտ և բարձր տեխնոլոգիական, նույն մոտեցումը չի կարող դիտարկվել որպես համարժեք պատասխան նոր սպառնալիքներին։
Անօդաչու թռչող սարքերի, սահմանային ենթակառուցվածքների կամ թվայնացված դիտարկման համակարգերի ներկայացումը որպես «վաու» նորարարություն ավելի շատ վկայում է իշխանականների տարրական գիտելիքների բացակայության մասին, քան «իրական առաջընթացի»: Օրինակ,սրանց կողմից  սահմանային ամրացման շրջանների կառուցումը «գրանդիոզ ծրագիր» ներկայացնելը ուղղակի հերթական քաղաքական չափազանցության դրսևորումն է։
Կրկնում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվել են, ապա պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարական մտածողությունը պարտավոր են փոխվել համակարգային մակարդակով, ոչ թե մակերեսային ձևափոխություններով։
Եվ վերջում՝ խոստումների ու աղմուկի փոխարեն գործ անել է պետք, պետական անվտանգությունն էլ PR արշավ չէ։ Ամեն բան թանկով մի վաճառեք խեղճ հասարակության վրա՝ որպես «աննախադեպ ձեռքբերում»…»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ