10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Տեսնենք, թե ինչ կտան ժնևյան բանակցությունները՝ հակամարտության դադարեցման համար․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 17-18-ը Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլ: Այդ մասին հայտարարել է Կիևը և հաստատվել Մոսկվայի կողմից: Ըստ միջազգային լրատվականների՝ ԱՄՆ-ն հույս ունի որոշակի առաջընթաց արձանագրել։
Բանակցային հիմնական վեճը, այս պահին, ՌԴ ուժերի կողմից ամբողջ Դոնբասի նկատմամբ վերահսկողության հասնելու մեջ է: Փոխզիջումներն այժմ ավելի շատ ռազմադաշտում և քաղաքական, ռազմավարական շահերի  ձևակերպումների մեջ է, այլ ոչ թե հակամարտության էության կամ լիարժեք լուծման:
ԱՄՆ-ն, ( ըստ Bloomberg-ի), առաջ է մղում բուֆերային տարածքներ սահմանելու և Դոնբասում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարը։ Պաշտոնական Կիևը, և՛ Մոսկվան չեն աջակցում այդ գաղափարին։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Վաշինգտոնը ակնարկում է, որ առանց շրջանակային համաձայնագրի չեն կարող լինել անվտանգության երաշխիքներ։
Աբու Դաբիում տեղի ունեցած նախորդ հանդիպումներն ավարտվել են գերիների փոխանակմամբ, և որևէ քաղաքական առաջընթաց կարծես չէր արձանագրվել։
Տեսնենք, թե ինչ կտան ժնևյան բանակցությունները՝ հակամարտության դադարեցման համար»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ