03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Պաշտպանության բանակը լուծարած, զինտեխնիկայի և սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Երբ 20 տարի առաջվա պաշտպանական կառույցներն ու սպառազինությունն այսօրվա պատերազմական դինամիկայի ու իրողությունների մեջ են դիտարկում, դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար, իսկ հիմա դրանց թիվը մի քանի տասնյակ հազարի ենք հասցրել։
Կա սպառազինություն, զինտեխնիկա, որը 10 կամ 20 տարի առաջ ոչ միայն խնդիր էր լուծում, այլև դրա նշանակությունը էական էր տարբեր գործողություններում, իսկ հիմա դրա դերը մոտեցել է 0-ի։
Նույնը վերաբերում է պաշտպանություն կառուցելիս տարբեր տասնամյակների սպառնալիքներին, Ադրբեջանի հնարավորություններին, կարողություններին և այլն։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հայկական զինուժի ամենամարտունակ միավորը՝ Պաշտպանության բանակը լուծարած, զինտեխնիկայի և սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով և սերունդների թողած պարտքով գնած սպառազինության մասին ու փորձում այն կրկնակի «ծախել» հասարակությանը»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ