04 Մարտի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է պարզել՝ ում էր պետք պանիկա տարածել, որ Արցախի 100 000 քաղաքացիները սրընթաց արտագաղթեն. Գուրգեն Արսենյան

maxresdefault_thumb.thumb

Չէր կարող Արցախի շահերը ՀՀ-ի շահերից գերակա լինել, և ողբերգական իրադարձություների շարքը դա ապացուցեց. Factor TV-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Աղետի պարագայում մենք ունեցանք մի պետական համակարգ, որը աղետի հետևանքների մինիմալիզացիայով է զբաղվում», – ասել է նա։

Գուրգեն Արսենյանը նշել է, որ ՀՀ քաղաքական և պետական այրերը պետք է աշխատեն՝ սպասարկելով ՀՀ-ի պետական շահերը. «Ես իմ գործունեության ընթացքում չեմ գնացել մի ճանապարհով, որը ոտնահարի ՀՀ պետական շահերը, դրա համար ես չեմ զգում որևէ մեղքի բաժին»։

Գուրգեն Արսենյանը հայտարարել է, թե «պետք է պարզել՝ ում էր պետք պանիկա տարածել, որ Արցախի 100 000 քաղաքացիները սրընթաց արտագաղթեն»։

«Սրընթաց արտագաղթի պանիկան տարածել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները», – ասել է նա և պնդել, որ դա տեղեկություն է և ոչ թե ենթադրություն։

«Բազմաթիվ մարդիկ ՀՀ-ում հայտնվել են այն վիճակում, որ փոխնորդ շոր չունեն, իրենց ասել են հենց հիմա գնացեք», – ասաց նա և նշեց, որ սրընթաց հոսքը նպատակ ուներ պետական համակարգի պարալիզացիայի։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ