26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել ժամադրության ժամանակ

Եթե պատրաստվում եք ժամադրության շատ լավ տղայի հետ, հիշեք հետեւյալ կանոնները:

Ժամադրության գնալիս պատրաստ եղեք անակնկալների: Ով է ասել, թե ժամադրությունը պարտադիր կինո կամ ռեստորան գնալ է: Օրինակ, ինքներդ առաջարկեք սիրելիին հետաքրքիր վայրեր գնալ, օրինակ` թանգարան, քաղաքից դուրս եւ այլն:

Ժամադրության համար ընտրեք սեքսուալ, բայց հարմարավետ հագուստ: ԵԹե շատ նեղ հագուստ ընտրեք ու անընդհատ շնչահեղձ լինեք, դա ամենեւին սեքսուալ չի դիտվի:

Հարմար կոշիկներ հագեք: Չափազանց բարձր կրունկները կարող են ձեր ժամադրությունը սարսափի վերածել:

Ժամադրությանն անմիջականորեն շփվեք, ժպտացեք, հարցեր տվեք, ազատ եղեք, սակայն ոչ սանձարձակ:

Ժամադրության ժամանակ չի կարելի`

նշել, թե վերջին մի շաբաթվա ընթացքում քանի անգամ եք նրա սոցիալական էջերն այցելել:

Մի ասեք, թե գիտեք նրա մասին ամեն ինչ, եթե անգամ ձեզ արդեն հայտնի բան է պատմում, ցույց տվեք, թե զարմացած եք:

Ամեն վայրկյան մի վերցրեք հեռախոսը, մի տարվեք դրանով ժամադրության ժամանակ:

Ժամադրությանը շատ մի խմեք, եթե զգում եք` հարբած եք, տաքսի նստեք ու տուն գնացեք:

Օծանելիքով “մի լողացեք” ժամադրության գնալիս:

Ժամադրությանը մի խոսեք ձեր կամ նրա նախկին սիրեցյալների, ձեր հիվանդությունների կամ կյանքի հետագա պլանների մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ