23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ կան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ