19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»: Քաղաքապետարանը այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից. Հրապարակ

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման եւ ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։ Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ