29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Ընտակեղծիքների մասով կհարցաքննվեն պատգամավորներ եւ նախարարներ. Ժողովուրդ

download (5)

Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել:

Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, եւ որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա:

Հիմա պարզվում է՝ իշխանականները հայտնվել են հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում:

Թերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, որոնք արվել են իշխող կուսակցության ներսում գրանցված կեղծիքների վերաբերյալ, եւ որոշել է գործի անցնել: Երկուշաբթի օրը իրավապահ կառույցներից մեկը որոշել է պարզել, թե ով, ինչ եւ ինչպես է կեղծել՝ ընտրությունների արդյունքների ցանկալի պատկեր ունենալու համար: Սա նշանակում է, որ առաջիկայում ՔՊ վարչության անդամ պատգամավորները, նախարարները եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ վարչության անդամ չընտրված թեկնածուները հերթով կկանչվեն ուժային կառույցներ՝ բացատրություն տալու:

Իհարկե, գեղեցիկ է հնչում, որ իրավապահները մտնելու են ՔՊ՝ արդարություն վերականգնելու, բայց դա որ իրավունքով եւ որ օրենքով են իրագործելու, հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ առայժմ պարզել նաեւ, թե որ իրավապահ կառույցն է կոնկրետ որոշել քաղաքական իշխանության ներքին խոհանոցում բացահայտումներ անել:

Գլխավոր հարցը այս պահի դրությամբ հետեւյալն է. արդյոք տարվող քննությունը մինչեւ վերջ կգնա՞, ու մեղավորները կպատժվե՞ն, թե՞ էլի ձեւական գործընթաց կլինի՝ հաշվեհարդարի միտումով: «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի իշխող կուսակցության ներսում թույլ տրված ապօրինության առիթով իրականացվելիք քննությանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ