01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։

«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը

Հայտարարված մրցույթով ամբողջությամբ մասնավորի կողմից ներդրում է  նախատեսվում», – հայտարարեց Մանուկյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։

 

«Այս տեսակ հարցերում առաջարկում եմ իմ աջակցությունը», – ասաց Տիգրան Ավինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ