20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր. Ռոբերտ Քոչարյան

«Գտնվում ենք խորը անվտանգային ճգնաժամի մեջ, երբ իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Վերջին իրավիճակը ցույց տվեց, որ չեն կարողանում ներգրավել մեր գործընկերներին պայմանագրերով սահմանված պարտավորությունները կատարելու համար:
Իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով, այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր: Բաքվի և Անկարայի դերը շեշտակի աճել են, այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը, ուղղակի հանցավոր անգործություն է:

Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր, իրականում իր բովանդակությամբ դա նշանակում էր, որ սպասելիքներ չկան: Հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի ցանկանում: Այս էջը պետք է փակել և պետք է բացել նոր էջ այլ հիմքերի վրա հենված:
Այս ամենը շատ օրինաչափ հետևքանք է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018-ից, թույլերին և նվնվացողներին ոչ ոք չի սիրում, որ ոք այդ մարդկանց հետ ընկերություն չեն անում, նույնը միջազգային հարաբերություններում է: Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի, չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության և պետականության հանդեպ լինի հարգանք»: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսին՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում և Հայաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ