31 Հունվարի, Երեքշաբթի, 2023
KFC

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

1091316-1

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է ունեցել նրանց հետ։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ եմ ունեցել ՝ վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայանալիք արդեն չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- հայտնել է նա։

Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին։ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում արդեն երեք հանդիպում են անցկացրել՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին և մայիսի 23-ին։

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ