26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս, հայտնում է ermenihaber-ը։

Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:

Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ