01 Հուլիսի, Ուրբաթ, 2022
KFC

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Նիկոլ Փաշինյան

f6287519331233_6287519331273.thumb

«Ժողովրդավարության հայկական ֆորում» վերնագրով միջոցառում անցկացնելու ճիշտ վայրը Հայաստանն է, այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է», – ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է ու հենց քաղաքացին է Հայաստանի ժողովրդավարության առանցքային երաշխավորը։

«Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի՝ ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է», – ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, թե Հայաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը։

«Ես կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստնում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն ու անկյունաքարը», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։

 

Նշենք նաև, որ միջոցառմանը զուգահեռ, դրսում «Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացնում։ Ընդդիմադիրները Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով «ուղեկցեցին» հյուրանոց, որտեղ տեղի է ունենում միջոցառումը, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ արեցին հեռանալ Հայաստանից։

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ