29 Հունիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Բոլոր նրանք, ովքեր կգնան հողերի հանձնմանը, կդառնան իրենց քաղաքական և բարոյական գերեզմանափորը». Բագրատ սրբազան

f627bfb4bb84dc_627bfb4bb851c.thumb_

«Սա, ուղղակի, ամոթի և անարժանապատվության հարց է։ Ես մի անգամ, արդեն, ասել եմ, նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր կգնան այդպիսի քայլի, և կարևոր չէ՝ Տավուշի մարզից կլինի տարածքների կամ հողի հանձնումը, թե մեր երկրի այլ հատվածներից, կդառնան իրենց քաղաքական և բարոյական գերեզմանափորը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Հիշեցնենք՝ մայիսի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի այն հայտարարությանը, թե անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում:

Սրբազանը նկատում է՝ տեղյակ է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված հայտարարությանը, սակայն տարակուսած է՝ ինչո՞ւ հայկական կողմից պաշտոնապես որևէ տեսակի արձագանք կամ մեկնաբանություն, մինչ այս պահը, չի հնչել։

«Մենք հանձնելու հող չունենք, հետ բերելու հող ունենք միայն և այս հարցը որևէ արժանապատիվ հայի կողմից չի քննարկվում՝ կլինի տավուշցի, լոռեցի, վարդենիսցի, սյունեցի, թե արցախցի։ Ինձ համար անընդունելի է դեմարկացիա կամ դելիմիտացիա տերմինների քողի տակ հողերի հանձնման այս նախաձեռնությունը։ Եվ, երբ ասում են, թե այդ հողերն ընդամենն արոտավայրեր, կամ հողատարածքներ են, սա ավելի անընդունելի է դարձնում նրանց այս արարքը։ Մեր հայրենքիում հանձնելու համար նախատեսված ուղղակի հողատարածքներ չկան, սա բոլորը պետք է իմանան, այդ թվում նաև Ադրբեջանում։ Մեր հայրենիքի հողը սուրբ է, դրա ամեն հատվածն ու մասնիկն, անքննելիորեն, մեր սեփականությունն է»,- ասում է Տավուշի թեմի առաջնորդը։

Խոսելով Տավուշում ապրող քաղաքացիների տրամադրվածության մասին՝ պատրա՞ստ կամ համաձա՞յն են նրանք անկլավների անվան տակ 7 գյուղ հանձնել թշնամուն Բագրատ սրբազանը պատասխանում է՝ իհարկե լուրն անհանգստություն, մտահոգություն և հարցեր է առաջացել տավուշցիների մոտ, ովքեր սպասում են հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությանը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում, ի վերջո, իրենց մարզի և բնակավայրի հետ։

KFC

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ