19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես քեզ հետ կլինեմ՝ ասում է Աստված, իսկ մա՞րդը

Մեր կյանքում պատահում է, երբ Աստված մեզ տալիս է մի այնպիսի պատասխանատվություն, որը մեզ համար չափազանց մեծ ենք համարում։ Եվ պարտադիր չէ, որ խոսքը վշտին, ցավին վերաբերի։ Հնարավոր են նաև նոր ստացված պաշտոններ, անսպասելի նվերներ ու հնարավորություններ, որոնք մեզ կասկածելու տեղիք են տալիս։ հանկարծ ու հանկարծ հնարավոր է՝ բարձր պաշտոն տան՝ ղեկավարելու հնարավորություն։ Մինչև անգամ երեխայի ծնունդը, որ լավագույն ընծան է յուրաքանչյուրի համար, և որին սպասում է յուրաքանչյուրը, հնարավոր է՝ համարենք շատ պատասխանատու, մեր հնարավորություններից ու պատասխանատվությունից բարձր։ 

Հենց այս իրավիճակներում է, որ մտածում ենք՝ արդյո՞ք մեր կյանքում այս նոր դերը ստանձնելու պահին, պատասխանատվության մեծացման պահին միայնակ կլինենք, թե՞ Աստված մեզ կառաջնորդի։ Համարում ենք, որ Տիրոջ ներկայությունը մեզ տրվում է, երբ մենք խնդրում ենք այդ մասին, և այդ պատճառով էլ մեր աղոթքներում շարունակ խնդրում ենք Տիրոջ ներկայությունը մեր կյանքում։ Այն էլ ավելի է զորացնում ու ինքնավստահ դարձնում մեզ՝ նոր գործ ստանձնելիս, նոր դերում հայտնվելիս։ Սակայն ինքներս մեզ հարցնում ենք՝ իսկապես Տերը կառաջնորդի՞։

Իրականությունն այն է, որ Աստված մեզ ասում է․ «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 3։11)։ Այս խոսքով, որը տեղ է գտել Սուրբ Գրքում, ցրվում են մեր կասկածները, վախերը։ Այս խոսքով, որ ավանդվել է մեզ, մեր առաջ բացվում է լույսը, սրանով է, որ մարդուն տրվում է ինքնավստահություն և հաջողելու հույս։ 

Հիշենք մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք ու երբեք չի դավաճանում մեզ, այդ մե՛նք ենք դավաճանում Աստծուն՝ մեր վարքով ու մտքերով։ Ուստի՝ մտածենք, թե ինչ ենք պատասխանում, երբ լսում ենք Աստծո այն խոսքը, թե «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 3։11)։ Արդյո՞ք ուրախանում ու ասում ենք, որ մենք էլ նույն կերպ կվարվենք, մենք էլ միշտ՝ անկախ մեր հիասթափություններից ու ցավերից, անկախ մեր ապրածից, չենք կորցնի հավատն Աստծո հանդեպ, չենք կորցնի Աստծուն։

Մտածե՛նք այս մասին, չէ՞ որ իրական քրիստոնեությունն այն է, երբ մարդ և Աստված են միմյանց վստահեցնում, որ միշտ միասին կլինեն, թեև մարդ ընդունում է, որ հավատքի հաստատման ճանապարհը հեշտ չի լինելու և կրում է իր՝ որպես քրիստոնյայի ընտրության պատասխանատվությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ