20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոսել եմ մեր հասարակությունում կանանց նկատմամբ ընկալումներից. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Խոսել եմ մեր հասարակությունում կանանց նկատմամբ ընկալումներից, ստեղծվող արհեստական խոչընդոտներից և հավասար հնարավորությունների ընկալումների մասին։
2016թ.-ի Ընտրական օրենսդրության բարեփոխումների և կանանց դերի բարձրացման մասին,
2017թ.-ի Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի կարևորության և մեր քաղաքական թիմի կամային որոշման մասին։
 
Հանրային խոսքում կնոջը թիրախավորելու, ոչ թե բովանդակությանը, այլ սեռային հատկանիշը շեշտադրելու արատավոր երևույթի վերացման անհրաժեշտության մասին։
Եվ իհարկե հույս, որ այս քննարկումները կլինեն նաև մեր հասարակության տղամարդկանց մասնակցությամբ ու մենք կկարողանանք հաղթահարել կանանց նկատմամբ խտրականությունը ու այս առիթով ևս առողջացնել մեր հասարակությունը։
 
Միջոցառումը կազմակերպվել էր NDI-ի կողմից, ներկա էին ԱՄՆ դեսպանը, մի շարք կազմակերպությունների փորձագետներ և Կատարինե ծրագրի մասնակիցներ ու շրջանավարտներ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ