29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Կխոսեմ այնքան, որքան անհրաժեշտ կգտնեմ». Հայկ Սարգսյանը հակադարձեց Անդրանիկ Քոչարյանին

default

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ առաջացավ նախագիծը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ:

Հայկ Սարգսյանն իր խոսքում նշեց. «Ինձ գրել է զոհված զինծառայողի կին, որի երեք զավակներից մեկը մահացել է հոսանքահարումից, ամուսինը՝ պատերազմում է զոհվել, եւ այսօրվա կարգավորումներով նրա երու զավակները պետք է գնան զինվորական ծառայության: Իսկ օրենքն ընդունվելուց հետո նրանք երկուսն էլ կազատվեն պարտադիր զինծառայությունից, քանի որ ընտանիքում ունեն պատերազմի ժամանակ կամավորական զոհված անձ:

Մենք ունենք տարեկան 8-10 հազար երիտասարդներ, որոնք ազատվում են զինծառայությունից՝ հիմնականում առողջական: Այս թիվը բավական մեծ է:

Վերջին 8 տարվա մեջ մենք 60 հազարից ավելի զորակոչիկի ազատել են զինծառայությունից: Համաձայն եմ, որ նրանց կեսն արժանի են ազատվելու զինծառայությունից, բայց մյուս կեսը համոզված եմ, կարող է օգտակար լինել բանակին:

Ես օրինակ բերեցի կառավարությունում քննարկման ժամանակ, որ եթե դու չունես հակաօդային լավ պաշտպանություն ու դիրքում ունես 20 զինծառայող, եւ եթե ԱԹՍ է գալիս, շատ լավ է, որ դու ունես 20 զինծառայող, ոչ թե 40, որովհետեւ նա կխփի ու դու կունենաս ավելի շատ վիրավորները ու զոհեր: Պատգամավորներից շատերը տեղյակ չեն, թե վերջին 10-20 տարում ինչպես է պակասել մեր զորակոչի թիվը»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սա այլ քննարկման նյութ է. ««Մեկ րոպե եւ ավարտեք ձեր ելույթը»,-ասաց նա:

Ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Այլ քննարկման նյութ չի, ես կխոսեմ այնքան, ինչքան անհրաժեշտ կգտնեմ»:

Նշենք, որ այս նախագիծը հնարավորություն է տալիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ, ազատվել պարտադիր զինծառայությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ