23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը հերքում է

ԱԺ նախագահի խոսնակը հայտարարություն է տարածել, որում նշում է․

««Իրավունք» լրատվականի «Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանն առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին» վերնագրով հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում: Ջրագծի վերաբերյալ չակերտավոր շշուկները նույնպես հերյուրանք են: Հավելեմ նաև, որ շշուկներին ու այսպես կոչված շրջանառվող խոսակցություններին հղում անող թերթը, իր կողմից ձևակերպած  «ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը» նախադասությամբ դարձյալ սխալվել է․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավորապես չի ստանձնել, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմումը ետ վերցնելու»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ