23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցություններին զուգահեռ որոշվել է վերսկսել փոխադարձ թռիչքներ։ Դեպի Հայաստան թռիչքները կսկսվեն փետրվարի 2-ին, իսկ դեպի Էրբիլ՝ (Իրաքյան Քուրդիստան) հունվարի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերոհիշյալ նախարարության տարածած հայտարարության տեքստում մասնավորապես նշված է.

«Anadolujet-ի Գազիանթեփ-Էրբիլ չվերթերը կսկսվեն հունվարի 24-ից, փոխադարձ թռիչքներ կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, շաբաթական 2 օր:

«Pegasus» ավիաընկերությունը Սաբիհա Գյոքչեն-Երևան ուղղությամբ շաբաթական 3 չվերթ իրականացնելու համար թույլտվություն է ստացել Թուրքիայի քաղավիացիայի կողմից։

Բացի այդ՝ հայկական կողմից «Fly One Armenia» ավիաընկերությանը թույլատրվել է շաբաթական 3 չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջին թռիչքները փոխադարձաբար կսկսվեն փետրվարի 2-ին։ «Fly One Armenia» ավիաըներությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք կկատարի Ստամբուլի օդանավակայանում ժամը 19.50-ին, իսկ Սաբիհա Գյոքչենի օդանավակայանից կմեկնի երեկոյան 23.35-ին»։

Նշենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել են հունվարի 14-ին Մոսկվայում։ Հանդիպումից առաջ «Reuters»-ի հետ զրույցում «Pegasus»-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ առաջին չվերթը դեպի Երևան կիրականացվի փետրվարի 2-ին։ Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «FlyOne Armenia» ընկերությունը փետրվարի 2-ին կկազմակերպի Երևան-Ստամբուլ իր առաջին չվերթը։

Հիշեցնենք, որ «Flyone Armenia» ավիաընկերության գործադիր տնօրեն Արամ Անանյանը տեղեկացրել էր, որ Թուրքիան փետրվարի 2-ից թույլ է տվել ընկերությանը թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը հայտարարել էր, որ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը թույլ է տրվել թռիչքներ իրականացնել դեպի Երևան։

Երևան-Ստամբու չվերթը նախաձեռնվել է 2003թ: Առաջին չվերթը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ