25 Մայիսի, Չորեքշաբթի, 2022
KFC

«Հունվարի 3-ին Հայաստանում երբեք խցանում չի եղել՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են». Վահան Քերոբյան

images

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարությունը նպատակ ունի կտրուկ բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների դերը և մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ՝ այսօրվա 30 տոկոսը հասցնելով մինչև 55 տոկոսի։

Ինչ վերաբերում է այս տարի հունվարի 3-ից աշխատելուն և այդ համատեքստում տնտեսական ակտիվության սպասելիքներին՝ Վահան Քերոբյանը փորձեց հումորով մեկնաբանել. «Կեսկատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին ժամը 16։00-ին հանդիպում ունեի, և այն մարդը, ով պետք է գար, 10 րոպե ուշացավ, հետո ասաց, որ խցանման պատճառով է ուշացել։ Հունվարի 3-ին Հայաստանում երբեք խցանում չի եղել, կարծում եմ՝ այն տնտեսական աշխուժությունը, որը մենք տեսնում ենք, հույս է տալիս ասելու, որ մենք բավականին լավ ու առույգ կսկսենք տարին։ Իհարկե, խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են։ Ինքս հաճախ եմ շփվում մանրածախ առևտրով զբաղվող ու այլ ընկերությունների հետ, բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա»։

Միաժամանակ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Առևտրի ու ծառայությունների» մասին օրենքում, որը ենթադրում է առանձնացված դարակաշարեր տրամադրել այն կաթնամթերքին, որի հումքը ոչ բնական է։ Այսպիսով սպառողներին հնարավորություն կտրվի հեշտությամբ զատել բնականը՝ ոչ բնականից։

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ