19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում մահացել է 17 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք

Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341468 դեպք, որոնցից 322814-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9462 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 8485 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 410 նոր դեպք: Ունենք 408 առողջացած, 10 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7728 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 17 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2419770 թեստավորում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ